НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Ֆիլմի դիտում | Անյես Վարդա «Կլեոն` 5-ից 7-ը»

июн 21, 2024 Мероприятия Киноклуб

kleonnn

Հայաստանի ազգային գրադարանում ցուցադրվեց Սինե-ակումբի հերթական ֆիլմը` Անյես Վարդայի «Կլեոն` 5-ից 7-ը»։ Ֆիլմը վավերագրական և խաղարկային ոճերի համակցությամբ ներկայացնում է փոփ երգչի մտորումները կյանքի և մահվան մասին։ Ֆիլմի գործողություններն ընթանում են ասես իրական ժամանակում, այսինքն՝ մեկուկես ժամանոց ֆիլմը պատմում է մոտ մեկուկես ժամ հերոսուհու կյանքից։ Վարդան օգտագործում է ֆրանսիական «Նոր ալիքի» ֆիլմերին բնորոշ կինոհնարքներ և տեխնիկա։

kleon5-7

«Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի հիմնադիր նախագահ, կինոգետ Գարեգին Զաքոյանի խոսքով` սա Անյես Վարդայի ամենաճանաչված ֆիլմն է։ Կինոգետն ընդգծեց, որ Անյես Վարդայի ֆիլմերը բազմազան, բազմաժանր և բազմաոճ են։ Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ` «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանի Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ` կինոսերներին ներկայացնելով ֆրանսիական ֆիլմերի ընտրանին։ Ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն` հայերեն և անգլերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է։