НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Ազգային գրադարանի մասնագետները մասնակցել են «Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարին

май 07, 2026 Новости

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանի Տպագիր արտադրանքի վերականգնման բաժնի վարիչ Լիանա Սայադյանը և բաժնի վերականգնող մասնագետ Անուշ Ղազարյանը ապրիլի 28-ից մայիսի 1-ը մասնակցել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկած «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 15-րդ հոբելյանական սեմինարին, որն հյուրընկալել է աշխարհի 16 երկրից 36 մասնակցի։

Մասնագետները մասնակցել են վարպետության դասերի և ունկնդրել հեղինակավոր փորձագետների զեկույցներ՝ մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտում առկա խնդիրների և դրանց արդյունավետ լուծումների վերաբերյալ։

«Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարը նպատակ ունի բարձրացնել թանգարանային, գրադարանային և հուշաձեռագրային ֆոնդապահների ու վերականգնողների մասնագիտական որակավորումը՝ նրանց հնարավորություն ընձեռելով հետագայում անհրաժեշտության դեպքում ինքնուրույն փոխանցել ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ #Հիշողության_կերպարանքներ