НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Արժեքավոր նվիրատվություն — «Արդարները» գիրքը համալրում է ՀԱԳ ֆոնդերը

дек 10, 2025 Новости Пожертвование

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուն շարունակում է համալրվել կարևոր ու արժեքավոր հայագիտական ուսումնասիրություններով։ Բանաստեղծ, հայագետ, լեզվաբան, Փարիզի Սորբոնի համալսարանի հոգեբանության դոկտոր, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO) հայագիտության մագիստրոս Հիլդա Քալֆայան-Փանոսյանը իր մակագրությամբ գրադարանին է նվիրել «Les “Justes“ face au génocide des Arméniens» աշխատությունը։ Առաջաբանը՝ Վենսան Դյուկլեր Հրատարակիչ՝ Kirk Publishing

Հիլդա Քալֆայան-Փանոսյանի «Արդարները»՝ ընդդեմ հայոց ցեղասպանության գիրքը, անդրադառնում է 1915 թվականին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության քիչ հայտնի, նույնիսկ անտեսված կողմին։

Խոսքը բոլոր նրանց մասին է, ովքեր այդ ողբերգական ժամանակաշրջանում օգնել, փրկել, ապաստան տվել, բուժել են հայերին։ Նրանք դանիացիներ են, շվեդներ, նորվեգացիներ, ամերիկացիներ, ֆրանսիացիներ և այլոք։ Հիացմունքի արժանի կանայք ու տղամարդիկ, ովքեր, հետևելով միայն իրենց խղճի ձայնին, ոմանք նույնիսկ կյանքով հատուցելով՝ օգնել են հայերին։ Գիրքը շուտով հասանելի կլինի ընթերցողներին և հետազոտողներին։