Call us

Հայաստանի գրքային քարտեզ I Սեպտեմբեր

Oct 06, 2026 Book Map of Armenia

IMG-0387-1-1

Դպրոցներն անմիջապես արձագանքել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հայտարարությանը։ Ինչպես գիտենք 2026-2027 ուսումնական տարին նախարարությունը հայտարարել է Ընթերցանության տարի՝ «Ողջ տարին գրքի հետ» խորագրով: Քանի որ սեպտեմբերը հռչակվել էր որպես մեր էպոսի ամիս, գրադարաններում ամենապահանջարկված գիրքը եղել է«Սասնա ծռերը» և Էպոսի լավագույն ու ամենատարածված գրական մշակումը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը»։ Ամենապահանջարկված գրքերի առաջատար հնգյակում են նաև Ռուբեն Եսայանի «Վանականներն ունեն գաղտնիք», Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը», Րաֆֆու «Խենթը» և Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպերը։ Առաջատար հնգյակը եզրափակում են Ավետիք Իսահակյանի պոեմները, Խալեդ Հոսեյնիի և Նիկոլաս Սփարքսի վեպերը։

Սեպտեմբերյան տասնյակի կազմմանը լայն մասնակցություն են ունեցել մայրաքաղաքի վարչական շրջանների համայնքային գրադարանները։ Երևանյան հանրային գրադարանների միացյալ ցուցակում տասնյակ հեղինակների գրքեր կան։ Երևանում նույնպես ամենշատ սպասարկված գիրքը հայ ժողովրդական էպոսն, էպոսի պատումները և մշակումները։ Ամենապահանջարկված գեղարվեստական գրքերի տասնյակում են Րաֆֆու «Խենթը», Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը», Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա», Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ», Նիկոլաս Սփարքսի «Հաշվելով հրաշքները» և այլ գրքեր։

Մոտիվացիոն գրքերի առաջատարներն են Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա», Մարկ Մենսոնի «Թքած ունենոլու նուրբ արվեստը», Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ», Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքերը։ Սետեմբերյան հարցմանը մասնակցել են բոլոր 10 մարզային, Հրազդանի, Սպիտակի, Ստեփանավանի, Վեդիի, Էջմիածնի համայնքային, ինչպես նաև Երևանի 11 վարչական շրջանների համայնքային գրադարանները։