Call us

ԳՐՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ| խաղ-քարտեզ

May 14, 2026 Events

IMG-0387-1-1

Թանգարանների գիշեր 2026 ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը հրավիրում է մասնակցելու հետաքրքիր ու ճանաչողական միջոցառման՝ «ԳՐՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ»

Մայիսի 16

Ժամը՝ 13։00

Մեծ քարտեզի և խաղային ձևաչափի միջոցով դպրոցականները կբացահայտեն հայ գրքի տպագրության աշխարհագրությունը՝ շրջելով Վենետիկով, Կոստանդնուպոլսով, Ամստերդամով, Մադրասով և այլ կարևոր կենտրոններով։ Մասնակիցները խմբերով կգտնեն քարտեզի վրա քաղաքները և կլսեն հետաքրքիր պատմություններ այնտեղ տպագրված հայերեն գրքերի մասին։ Խաղ-քարտեզի միջոցով երեխաները կտեսնեն, թե ինչպես է տպագիր գիրքը միավորել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայությանը՝ դառնալով մշակութային կապի կարևորագույն կամուրջ։ Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրասեր այցելուներին՝ միասին բացահայտելու հայ գրքի համաշխարհային ճանապարհը։ Տերյան 72, Հայաստանի ազգային գրադարան Գրատպության թանգարան

Մուտքը՝ ազատ

Լրացուցիչ հարցերի դեպքում՝ 091 62 35 13