Call us

Սինե-ակումբի կինոցուցադրումները ՀԱԳ-ում մարտի 11-ից

Mar 23, 2025 News

cineclub
  

Սիրելի կինոսերներ, մարտի 11-ից Ազգային գրադարանում կվերսկսվեն Սինե-ակումբի կինոցուցադրումները։ Այս տարվա կինոհերոսն է կինոյի պատմության մեծագույն վարպետներից մեկը՝ ֆրանսիացի նշանավոր ռեժիսոր Ռոբեր Բրեսոնը։

Տարկովսկու, Գոդարի, Մարգերիտ Դյուրասի և շատ ուրիշների սիրելի ռեժիսոր Ռոբեր Բրեսոնի ֆիլմերի ռետրոսպեկտիվ ծրագիրը գրադարանի թամանյանական մեծ դահլիճում կմեկնարկի 19։00-ին՝ «Մուշետ» ֆիլմով։

Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն չորրորդ տարին անընդմեջ` «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության/Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ` կինոսերներին ներկայացնելով ֆրանսիական ֆիլմերի ընտրանին։ Ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն` հայերեն և անգլերեն ենթագրերով։ Այս տարի կինոակումբն առաջարկում է Ռոբերտ Բրեսոնի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։