Call us
Այս պահին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում ընթանում է ՀԱԳ հիմնադրման 105-ամյակին նվիրված «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովի «Ազգային ժառանգության պահպանություն» խորագրով նիստը։
Նիստի գլխավոր խոսնակները և նրանց թեմաները. Ալեքսանդրովա Կրասիմիրա, Ավրամովա Վանյա, Բուլղարիայի ազգային գրադարան (Բուլղարիա), «Սուրբեր Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Բուլղարիայի ազգային գրադարանի մշակութային ժառանգության պահպանման կայուն փորձը» Տեշաբաևա Ումիդա, Ուզբեկստանի ազգային գրադարան (Ուզբեկստան), «Նոր Ուզբեկստանի զարգացման ռազմավարություն-2030. Տեղեկատվական-գրադարանային ոլորտը ժամանակակից տեսանկյունից» Վեդենյապինա Մարիա, Ռուսաստանի պետական գրադարան (ՌԴ), «Երեխաների համար մշակութային ժառանգության պահպանումը և հանրահռչակումը. Ռուսաստանի պետական մանկական գրադարանի նախագծերը» Վոդոպիվեց Ինես, Սլովենիայի ազգային և համալսարանական գրադարան (Սլովենիա), «TWIN IT! Ազգային 3D EUROPEANA ծրագիր» Վավրովա Պետրա, Չեխիայի Հանրապետության ազգային գրադարան (Չեխիա), «Գրավոր ժառանգության պահպանման մեթոդներն ու գործիքները» Օհանյան Թամարա, Կոնգրեսի գրադարան (ԱՄՆ), «Փաստաթղթերի պահպանությունը և վերականգնումը՝ որպես թվայնացման գործընթացի անբաժանելի մաս» Ֆրանգեշ Կրիստինա, Հունգարիայի ազգային գրադարան (Հունգարիա), «Փաթեթավորման տեխնոլոգիաների դերը գրադարանային հավաքածուների պահպանման գործում»։
#heritage2024 #nlaconference2024