Call us
Jun 24, 2026 News

Հունիսի 15-19-ը Շվեդիայի Լինշոփինգ քաղաքի համալսարանում անցկացվեց «ERIK-Equality, Rights and Inclusion Knowledge» թեմայով միջազգային ամառային դպրոց, որը համախմբել էր Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պետական կառույցների, բուհերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ծրագրի ընթացքում քննարկվել են հավասարության, ներառականության և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող արդիական թեմաներ՝ խտրականության կանխարգելումից մինչև բոլորի համար հավասար հնարավորությունների ապահովում։ Ամառային դպրոցին Հայաստանի ազգային գրադարանից մասնակցել է Սպասարկման բաժնի վարիչ Տաթևիկ Թամազյանը։
Հայաստանի ազգային գրադարանը լինելով հանրային նշանակության մշակութային հաստատություն՝ կարևոր է համարում ձևավորել և պահպանել այնպիսի միջավայր, որն հիմնված է հավասար հնարավորությունների, փոխադարձ հարգանքի և ներառականության սկզբունքների վրա՝ ապահովելով ծառայությունների հասանելիությունը բոլորի համար՝ անկախ սեռից, ազգությունից, ծագումից, կրոնական կամ քաղաքական հայացքներից, սոցիալական կամ այլ առանձնահատկություններից։
