Հեռախոսահամար
ապր 02, 2026 Նորութիւններ

#Ֆրանկոֆոնիայի_երկամսյակի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնում կբացվի գրականության ցուցադրություն՝ նվիրված Ժան-Միշել Թիերիի ծննդյան 100-ամյակին։ Միջոցառման շրջանակում զեկույցով հանդես կգա Հայաստանի ազգային գրադարանի արվեստի բաժնի վարիչ Հասմիկ Առաքելյանը։ Ժան-Միշել Թիերին ֆրանսիացի նշանավոր հայագետ, պատմաբան և արվեստաբան էր, ով իր գիտական գործունեության զգալի մասը նվիրել է հայկական միջնադարյան ճարտարապետության և մշակույթի ուսումնասիրությանը։
Նա բազմաթիվ անգամներ այցելել է Հայաստան և պատմական հայկական տարածքներ՝ իրականացնելով դաշտային հետազոտություններ, լուսանկարահանումներ և հուշարձանների մանրամասն ուսումնասիրություններ։ Թիերիի աշխատությունները կարևոր ներդրում ունեն հայկական ճարտարապետական ժառանգության միջազգային ճանաչման գործում։ Նրա գրքերն ու հոդվածները մինչ օրս համարվում են արժեքավոր աղբյուրներ հայկական եկեղեցիների, վանքերի և հուշարձանների ուսումնասիրության համար։
Ցուցադրության ընթացքում ներկայացված կլինեն Թիերիի աշխատությունները, նրա հետազոտություններին առնչվող նյութեր և գրականություն։ Հայաստանի ազգային գրադարան Թամանյանական մասնաշենք 3-րդ հարկ, Արվեստի բաժնի ընթերցասրահ Մուտքը՝ ազատ Լրացուցիչ հարցերի համար՝ 033623513
