ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ I պոեզիա, պայքար, ազատություն

օգս 21, 2026 Նորութիւններ

IMG-0387-1-1

Օգոստոսի 25-ին, ժամը 11։00-ին, Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա անվանի հայ բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում։ Շուշանիկ Կուրղինյանը հայ գրականության մեջ հայտնի է իր սոցիալական, հեղափոխական պոեզիայով։ Նրա ստեղծագործություններում անդրադարձ է արվում կնոջ ազատությանը, սոցիալական անհավասարությանը, աշխատավոր մարդու կյանքին ու պայքարին։

Միջոցառման շրջանակում կներկայացվի Շուշանիկ Կուրղինյանի գրական ժառանգությանը նվիրված ցուցադրություն, ինչպես նաև տեղի կունենա հանրային բանախոսություն։ Բանախոսներն են՝ գրող Շուշան Ավագյանը և Ռուզաննա Գրիգորյանը։ Շուշան Ավագյանը Կուրղինյանի ստեղծագործությունը ներկայացրել է նաև միջազգային ընթերցողին՝ անգլերեն թարգմանելով բանաստեղծուհու ստեղծագործությունները և կազմելով «I Want to Live: Poems of Shushanik Kurghinian» ժողովածուն։ Միջոցառման մասնակիցները կստանան փոքրիկ հուշանվերներ։

📍 Հայաստանի ազգային գրադարան, 2-րդ հարկ, օղակաձև սրահ

📅 Օգոստոսի 25

🕚 Ժամը՝ 11։00

Մուտքը՝ ազատ։

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 033 62 35 13