Հեռախոսահամար
մրտ 26, 2025 Միջոցառումներ
Հայաստանի ազգային գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Տաթև Թամազյանը սպասարկման կազմակերպման արդի մեթոդների և խնդիրների վերաբերյալ դասընթաց է անցկացրել գրադարանում, որին մասնակցել են Շիրակի մարզային գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Գայանե Տիտանյանը և գրադարանային հավաքածուների կազմակերպման, օգտագործման և պահպանման բաժնի վարիչ Մարիամ Հովհաննիսյանը։
Դասընթացի ընթացքում քննարկվել են էլեկտրոնային ծառայությունների կազմակերպման հիմնահարցերը, ընթերցողների էլեկտրոնային սպասարկման գործիքակազմը, ինչպես նաև էլեկտրոնային ռեսուրսների հասանելիության ապահովման մեթոդները:
Տաթև Թամազյանը ներկայացրել է ընթերցողների էլեկտրոնային սպասարկման առավելությունները, koha համակարգով արդյունավետ աշխատելու հնարավորությունները: Դասընթացի ընթացքում մասնակիցները նաև գործնականում կիրառել են koha համակարգով աշխատելու տարբերակները:
Գրադարանի ծրագրավորող Լիլիթ Վարդանյանը և դասընթացի մասնակիցները քննարկել են գրքի բարկոդերի և koha-ի հետ կապված տարբեր հարցեր: