ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ՄԽԻԹԱՐ ԱԲԲԱՀԱՅՐԸ ԵՒ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

մրտ 12, 2026 Նորութիւններ

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի և «Մխիթարեան» ճեմարանի հետ համատեղ «Հասարակագիտական ստուգատես»-ի շրջանակում կազմակերպում է «ՄԽԻԹԱՐ ԱԲԲԱՀԱՅՐ ԵՒ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ» միջոցառումը, որը նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350 և Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 325-ամյակներին։

Ելույթներ՝ Բալասան Հարությունյան (ՀԱԳ Գրատպության թանգարանի վարիչ) Աշոտ Բլեյան («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն) Հայր Գէորգ Սարգիսեան («Մխիթաեյան» ճեմարանի տեսուչ) «Մխիթար Աբբահոր ոտնահետքերով»-զեկույց Ներկայացնում են Երևանի «Սեբաստացի» կրթահամալիրի սաները։ Պատասխանատու՝ Հասարակագիտական ստուգատեսի համակարգող Վարդան Կարապետյան Մխիթարյան Միաբանության հայր Ղևոնդ Ալիշան. «Սիսական»-զեկույց Ներկայացնում է «Սեբաստացի» կրթահամալիրի սովորող Գագիկ Մեսրոպյանը։ Խորհրդատու ուսուցիչ՝ Աշոտ Տիգրանյան։ «Աղաչեմ ըզքեզ», «Գովեալ դասուց»։ «Սեբաստացիներ» պատանիների երգչախումբը։ (Պատասխանատու՝ Սյուզի Մարգարյան)։

Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական փոքր ցուցասրահում, 5 առանձին ցուցափեղկերում կներկայացվեն Մխիթարյան Միաբանության հոբելյաններին նվիրված հրատարակություններ, Մխիթարյան Միաբանության հրատարակություններ, Մխիթար Սեբաստացու գործերը և նրա մասին ուսումնասիրություններ (գրքեր, թերթեր, ամսագրեր)։ Հայաստանի ազգային գրադարան Թամանյանական մեծ դահլիճ Մուտքը՝ ազատ Լրացուցիչ հարցերի դեպքում՝ 033 62 35 13