ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն I Մարկ Գրիգորյան «Խորհրդային կլիշեներից դեպի լրագրության երկու աշխարհ»

մյս 19, 2025 Միջոցառումներ Հանրային դասախօսութիւններ

IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանի «Հանրային դասախոսություններ» շարքի այսօրվա թեման լրագրությունն էր։ Լրագրող, մեդիա փորձագետ Մարկ Գրիգորյանը լրագրության դաշտում իր հարուստ փորձը ներկայացնելով խոսեց խորհրդային մամուլի համակարգից դեպի բազմաբովանդակ միջազգային մամուլի անցման գործընթացից։ Մասնավորապես անդրադառնալով բրիտանական առաջատար թերթերի՝ The Guardian, The Sun, The Times, The Telegraph, The Independent օրինակներին՝ ներկայացրեց դրանց բովանդակային քաղաքականությունը, լրագրողական մշակույթը և առանձնահատկու-թյուն¬ները։ Դասախոսության ընթացքում խոսվեց նաև խորհրդային մամուլում տարածված «բուրգ» կառուցվածքի մասին, որը երկար ժամանակ լրագրողական նյութ կառուցելու ընդունված ձև է համարվել է։ Մարկ Գրիգորյանը նշեց, որ այսօր այդ մոդելը մասամբ պահպանվել է որոշակի շրջանակներում, սակայն ժամանակակից լրագրության պահանջները զգալիորեն փոխվել են։

Բացի մեթոդաբանական հարցերից, բանախոսը պատմեց իր անձնական փորձառության հետաքրքիր դրվագների մասին։ Մասնագիտական գործունեությունը սկսել է 1993 թվականին՝ որպես «Սվոբոդա» թերթի խմբագրի տեղակալ։ 1995-1996 թվականներին աշխատել է AIM (Armenian International Magazine) ամսագրում։ Տարիների ընթացքում համագործակցել է Հայաստանի և արտերկրի բազմաթիվ լրատվականների հետ։ Նա 16 գրքի հեղինակ և խմբագիր է, բազմաթիվ գիտական և լրագրողական հոդվածների հեղինակ։ https://is.gd/c5COoL Հեղինակն իր գրքերից մի քանիսը նվիրեց Ազգային գրադարանին։

Երկար տարիներ աշխատել է Լոնդոնում՝ BBC-ի ռուսական ծառայությունում՝ հատկապես «Վաղ ժամ» և «Բիբիսևա» ծրագրերի շրջանակում Սևա Նովգորոդցևի հետ։ Միջոցառման ավարտին մասնակիցների հետ ծավալվեց բովանդակային քննարկում՝ թե՛ լրագրության էթիկային և թե՛ մեդիա միջավայրի ձևավորման գործընթացների վերաբերյալ։