Հեռախոսահամար
մրտ 12, 2026 Նորութիւններ

Փետրվարի 9-ը Հունարենի համաշխարհային օր Հայաստանի ազգային գրադարան (Մեծ դահլիճ) Տերյան փ. 72, Երևան Երկուշաբթի, 9 փետրվարի 2026 թ., ժամը 16։30 Հայաստանում Հունաստանի դեսպանատունը՝ Հայաստանի ազգային գրադարանի աջակցությամբ, հրավիրում է մասնակցելու Հունարենի համաշխարհային օրվա ամենամյա միջոցառմանը՝ «Հունարեն լեզուն և երաժշտությունը․ ավելի քան երեք հազարամյա կենդանի ավանդույթ» խորագրով։ Միջոցառման հիմնական զեկուցողը կլինի Աթենքի Ազգային և Կապոդիստրիական համալսարանի էթնոերաժշտագիտության նշանավոր պրոֆեսոր Լամբրոս Լիավասը։
Ելույթների և երաժշտական կատարումների միջոցով միջոցառումը նպատակ ունի բացահայտելու հունարեն լեզվի և երաժշտության անքակտելի ու շարունակական կապը՝ ավելի քան երեք հազարամյակի ընթացքում, ընդգծելով դրանց դերը որպես մշակութային հիշողության և ինքնության կարևոր կրողներ։ Հունարեն լեզվի ուսանողները կներկայացնեն ժողովրդական պոեզիայի ընտրված նմուշներ, իսկ երաժշտական համույթը կկատարի Հունաստանի ավանդական երաժշտական ստեղծագործություններ։
Հունարենի համաշխարհային օրը հիմնադրվել է 2017 թվականին և 2025 թ. նոյեմբերին պաշտոնապես հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես հունարեն լեզվի միջազգային արժեքի և համաշխարհային մշակութային ժառանգության կարևոր բաղադրիչի ճանաչում։ Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի գրականութան ցուցադրություն, որտեղ կներկայացվեն ՀԱԳ ֆոնդերում առկա ինչպես հունարեն, այնպես էլ հունարենից հայերեն թարգմանված հարուստ գրականություն։
