ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի ազգային գրադարան էր այցելել պրոֆեսոր Կանիպաշ Մադիբաևան

օգս 23, 2024 Նորություններ-arm Պաշտոնական

ղազ
 

Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի ուղեկցությամբ Հայաստանի ազգային գրադարան էր այցելել Ղազախստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մուխթար Աուեզովի անվան ազգային ինստիտուտի աբայագիտության բաժնի ավագ գիտաշխատող, Ղազախստանի գրողների միության անդամ, Ղազախստանի Գիտության և բարձրագույն կրթության նախարարության գիտությունների թեկնածու, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կանիպաշ Մադիբաևան։ Այցի նպատակը ՀԱԳ ղազախական ֆոնդի ուսումնասիրությունն էր։

Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և Կանիպաշ Մադիբաևան քննարկեցին ապագա համագործակցության, համատեղ ծրագրերի ուղենիշերը։