ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստան-Հունգարիա մշակութային կապեր՝ ազգային գրադարանում

հնս 04, 2025 Միջոցառումներ

IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում կայացավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի և Հունգարիայի միջև բարեկամական ու մշակութային կապերի ամրապնդմանը։ 🎖 Միջոցառման ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակից, «Հայաստան-Հունգարիա» բարեկամության և մշակութային համագործակցության ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանը Հունգարիայի կառավարության կողմից պարգևատրվեց «Հունգարական Բրոնզե Պատվո Խաչ» մեդալով՝ երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված ավանդի համար։ Պարգևը հանձնեց Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Աննա Մարիա Շիկոն։

Ելույթներով հանդես եկան՝ հայագետ, պատմաբան Արծվի Բախչինյանը, Հունգարիայից տեսակապով միացավ Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտական կենտրոնի ղեկավար հունգարացի հայագետ Բալինտ Կովաչը։ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, կարևորելով հայ-հունգարական գրական ու մշակութային կապերը, խոսեց համագործակցության ընթացքի և արդեն իրականացված ծրագրերի մասին։ Հայաստանի ազգային գրադարանի համահավաք գրացուցակում ստեղծվել է հունգարական գրականության հավաքածու, որը ընթերցողներին և հետազոտողներին հնարավորություն է տալիս մեկ հղումով ամբողջական պատկերացում կազմել գրադարանում առկա հունգարական գրականության մասին։ https://is.gd/Ot9WSB

Ներկա էին ՀՀ ԱԺ Հայ-հունգարական բարեկամության խմբի անդամներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:Համերգային մասը հագեցած էր բարձր արվեստով․ հանդես եկան դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը, միջազգային մրցույթների դափնեկիր Իզաբելա Մարությանը, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտ Էդգար Մխիթարյանը, Արտաշատի գեղագիտական կենտրոնի սաները՝ հայկական և հունգարական ժողովրդական պարերով։ Գրադարանի փոքր ցուցասրահում բացվել էր գրականության, ալբոմների և մամուլի ցուցադրություն։ Այն ներառում է հունգարական գրականության հայերեն թարգմանություններ, հայ գրականության հունգարերեն թարգմանություններ, Հունգարիայում հրատարակված հայագիտական գրքեր և պարբերականներ։ Լուսանկարներ՝ https://flic.kr/s/aHBqjCgBoY