Հեռախոսահամար
մրտ 12, 2026 Նորութիւններ

«Տենդ» (Լուի Դելյուկ, 1921 թ․, 42 րոպե)
«Մենիլմոնտան» (Դիմիտրի Կիրսանով, 1926 թ․, 48 րոպե)
24 մարտի – 19։00 – Մուտքն ազատ է
Ազգային գրադարանի Մեծ դահլիճ՝ Տերյան փ․ 72, Երևան
Ցուցադրվում է ֆրանսերեն՝ հայ/անգլ ենթագրերով
1920-ականներ։ Կինոն վերջնականորեն դառնում է արվեստ, և ֆրանսիական կինոիմպրեսոինիստներն այդ նկրտման առաջին շարքերում են։ Մարտի 24-ին կդիտենք այդ դարաշրջանի բազմաթիվ գլուխգործոցներից երկուսը՝ կինոյի առաջին տեսաբաններից Լուի Դելյուկի «Տենդը» (1921) և Դիմիտրի Կիրսանովի հանճարեղ «Մենիլմոնտանը» (1926): Երկուսն էլ պատմում են Առաջին աշխարհամարտից հետո խեղված ճակատագրերի մասին, և երկուսն էլ կիրառում են այնպիսի ապշեցուցիչ արտահայտչականություն, որը տպավորում է անգամ այսօր՝ 100 տարի անց։
2026 թվականին Սինե-ակումբը ձեզ է ներկայացնում «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895-2026» ծրագիրը, որի շրջանակում երկխոսում են ֆրանսիական համր կինոյի գլուխգործոցները և արդի ֆրանսիացի ռեժիսորների մեծագույն ձեռքբերումները։ Միևնույն թեմաները, գեղագիտությունն ու քաղաքականությունը՝ արտացոլված 20-21-րդ դարերի արվեստագետների աշխատանքներում, որոնք ակներև են դարձնում, թե ինչպես է կինոն իրականություններ ստեղծում և ազդում իրականության մեր ընկալման վրա։ Սինե-ակումբը, որն այս տարի 5 տարեկան է դառնում, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի/Ֆրանսիայի դեսպանության, «Ֆիլմադարան» ՀԿ-ի և Հայաստանի ազգային գրադարանի համատեղ նախագիծն է։
