НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Ավետիք Պետրոսյանի հանրային դասախոսությունը Ազգային գրադարանում

дек 10, 2025 Публичные лекции Мероприятия

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանում կայացավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Ավետիք Պետրոսյանի հանրային դասախոսությունը «Տեղեկատվական անվտանգությունը գրադարանում» թեմայով։ Դասընթացին մասնակցում էին ինչպես ՀԱԳ, այնպես էլ Երևանի համայնքային գրադարանների ներկայացուցիչներ և ընթերցողներ։ Դասախոսության ընթացքում մասնակիցներին ներկայացվեց, թե ինչու է տեղեկատվական անվտանգությունը կարևոր հանրային գրադարանների գործունեության մեջ։ Ընդգծվեց, որ գրադարանները հանդիսանում են վստահելի հանրային տարածքներ, որտեղ պահպանվում են օգտատերերի անձնական տվյալներ, տրամադրվում են հանրային համակարգիչներ և ապահովվում է Wi-Fi հասանելիություն, ինչն էլ դրանք դարձնում է հնարավոր կիբերային հարձակումների թիրախ։ Նշվեց նաև, որ ցանկացած տեղեկատվական միջադեպ կարող է բացասաբար ազդել գրադարանի հեղինակության, հանրային վստահության և ֆինանսավորման վրա։

Ավետիք Պետրոսյանը ներկայացրեց նաև պաշտպանվող հիմնական ոլորտները, որոնք ներառում են՝

•օգտատերերի տվյալներ և ընթերցման պատմություններ,

•գրադարանային աշխատակիցների հաշիվներ (ILS,

•էլեկտրոնային փոստ, էլեկտրոնային ռեսուրսներ),

•լիցենզավորված թվային բովանդակություն և բաժանորդագրություններ,

•ներքին շրջանառության փաստաթղթեր,

•գրադարանի ՏՏ ենթակառուցվածք՝ շտեմարաններ, գրացուցակ, կայք, Wi-Fi և հանրային համակարգիչներ։

Դասախոսությունն ավարտվեց քննարկումով, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել և ներկայացնել իրենց առկա խնդիրներն ու փորձը տեղեկատվական անվտանգության ոլորտում, շոշափվեցին տեղեկատվական անվտանգության ապահովմանն առնչվող գործնական խնդիրներ և դրանց լուծումները։ Հանդիպումն իրականացվեց գրադարանավարների և ընթերցողների մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացների ծրագրի շրջանակում։