НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Սինե-ակումբը Ազգային գրադարանում ներկայացրեց լռության լեզվով խոսող ֆիլմեր

мар 25, 2026 Киноклуб

IMG-0387-1-1

Սինե ակումբի ֆիլմացանկի այսօրվա ֆիլմերը մեզ տարան դեպի կինոյի ամենազգացմունքային շերտերը։ Դիտեցինք՝ կինոյի առաջին տեսաբաններից Լուի Դելյուկ-ի «Տենդը» (1921) և Դիմիտրի Կիրսանովի հանճարեղ «Մենիլմոնտանը» (1926)։ Երկուսն էլ պատմում են Առաջին համաշխարհայինից հետո խեղված ճակատագրերի մասին, բայց ոչ թե բառերով, այլ՝ հայացքներով, շարժումներով, լռությամբ։ Սրանք ֆիլմեր են, որտեղ լռությունը «խոսում» է ավելի բարձր, քան ցանկացած երկխոսություն։

Դելյուկի «Տենդը» կարծես ներսից այրվող քաղաքի պես է՝ լարված, անհանգիստ, հոգեբանական, մինչդեռ Կիրսանովի «Մենիլմոնտանը» մոնտաժի իրական պոեզիա է․ կադրերը հոսում են ինչպես հիշողություններ՝ կտրտված, բայց միևնույն ժամանակ խորապես զգացմունքային։

Այս ֆիլմերը հիշեցնում են, որ կինոն սկզբում պարզապես պատմություն պատմելու միջոց չէր․ այն զգալու արվեստ էր։ Եվ այսօր, երբ տեխնոլոգիաները առաջ են անցել, այդ հին կադրերը դեռ ունեն մի բան, որը հաճախ չենք գտնում նոր ֆիլմերում՝ մաքուր, անկեղծ հույզ։ Երբեմն պետք է վերադառնալ արմատներին՝ հասկանալու, թե որտեղից է սկսվել կինոյի կախարդանքը։