Звоните
окт 16, 2025 Киноклуб
Ռոբեր Բրեսոնի լեգենդար «Փողը» (1983թ․) ֆիլմի ցուցադրությամբ եզրափակվեց մեր մեծ բրեսոնյան շարքը։ Լև Տոլստոյի պատմվածքի հիման վրա ստեղծված այս ֆիլմի համար վարպետը արժանացել է Կաննի կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ առաքիչ-վարորդ Իվոնը, շինծու մեղադրանքից հետո կորցնում է աշխատանքը և, անարդարության հորձանուտում հայտնվելով, աստիճանաբար հասնում է անդառնալի գործողությունների։ Այս դիտմամբ ավարտվեց այս տարվա ֆրանսիական կինոակումբի բրեսոնյան ծրագիրը, որը չորրորդ տարին անընդմեջ իրականացվում է Ֆրանսիայի դեսպանության, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի և «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Ֆիլմերը ցուցադրվեցին Հայաստանի ազգային գրադարանի Մեծ դահլիճում՝ ֆրանսերեն լեզվով, հայերեն և անգլերեն ենթագրերով։
Շնորհակալ ենք բոլորին մասնակցության և ջերմ քննարկումների համար։ Մինչև նոր հանդիպումներ մեր կինոակումբում։ Սպասենք նորությունների...