НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Հուշ-ցերեկույթ նվիրված Ֆելիքս Բախչինյանին

окт 08, 2024 Мероприятия Выставки

feliqs baxchinyan2024
 

Հարգելի բարեկամ, Հոկտեմբերի 10-ին ժամը 11։00-ին, հրավիրում ենք Ձեզ ներկա և մասնակից լինելու գրականագետ, գրող, հրապարակախոս և գրական-մշակութային գործիչ ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆԻՆ (1950-2024) նվիրված հուշ-ցերեկույթին։

Այդ կապակցությամբ գրադարանը կազմակերպել է Ֆ. Բախչինյանի հեղինակած, իր կազմած և խմբագրած, ինչպես նաև թարգմանած տասնյակ ու տասնյակ գրքերի ցուցահանդեսը։ Կցուցադրվեն նաև Ֆ. Բախչինյանին ներկայացնող արխիվային լուսանկարներ։

Ցերեկույթի ընթացքում կներկայացվի ռուս պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Տատյանա Բոնդարենկոյի «Ֆրիտյոֆ Նանսեն. առաքելությունը Ռուսաստանում» (Երևան, 2024) մենագրությունը,որը լույս է տեսել վերջերս Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ։ Գիրքը կբաժանվի միջոցառման մասնակից Երևանի և մարզերի գրադարաններին։