Звоните
окт 16, 2025 Новости
«Հիդրոգելեր և լուծիչ գելեր» դասընթացի երկրորդ օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի ազգային գրադարանում շարունակվում է «Հիդրոգելեր և լուծիչ գելեր» դասընթացը։
Օր II – Հոկտեմբերի 15 Թեմա․ Գելերի կիրառումը թղթե հիմքով առարկաների վրա Օրվա ընթացքում մասնակիցները գործնականորեն պատրաստեցին ֆերմենտներով հագեցած կոշտ և մածուցիկ գելեր, որոնք կիրառվում են բնական սոսինձների հեռացման և թղթի շերտերի առանձնացման համար։
Ներկայացվեց նաև Ցիկլոմեթիկոն D5 լուծիչի կիրառությունը՝ որպես օժանդակ միջոց՝ բծերի և մակերեսային վնասների կանխարգելման նպատակով։