Звоните
апр 22, 2024 Новости
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն ընդունել է ֆրանիական Calfa ընկերության հիմնադիր և նախագահ Շահան Վիդալ Գորենին և ծրագրերի ղեկավար Բապտիստ Կուշեին։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակություն հայերեն և հայատառ բովանդակությունը, հայագիտական գրականությունը համացանցում ներկայացնելու ուղիների շուրջ։
Քննարկվեցին Ազգային գրադարանի և Calfa-ի միջև հետագա համագործակցության ծրագրերը։ Calfa-ն թվայնացման և նշաճանաչման ասպարեզում ակտիվ գործունեություն է ծավալում 2014 թվականից։ 2017 թվականին թիմը սկսեց նոր զարգացումներ OCR-ում՝ համատեղելով հայերեն բառարաններն ու AI տեխնոլոգիաները՝ հայերենը թվային գործիքների հետ հետագա ինտեգրման համար: