Звоните
окт 11, 2024 Новости Официальные
Հայաստանի ազգային գրադարան էր այցելել Լատվիայի ամենամեծ և ամենաճանաչված SIA JĀNIS ROZE ընկերության և հրատարակչության ղեկավար ու լիազոր ներկայացուցիչ Նարինե Աբաղյան-Շիցան։ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի հետ հանդիպմանը քննարկվեցին ապագա համագործակցության ծրագրեր։
Նարինե Աբաղյան-Շիցան գրադարանին նվիրեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների լատվիերեն թարգմանությունների ժողովածուն և նշեց, որ շուտով գրադարանին նվիրատվությունների շարքում կավելանան Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպերի և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի լատվիերեն թարգմանությունները։