НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Ֆրանսահայ հայագետ Հարություն Խաչատուրյանը ՀԱԳ-ին է նվիրել «Հուշարձանները և ինքնությունները Կովկասում.» գրքի անգլերեն հատորը

май 06, 2024 Новости

աննաչուլյանգիրք

Օրերս ճանաչված ֆրանսահայ հայագետ Հարություն Խաչատուրյանը (Haroutioun Khatchadourian) Հայաստանի ազգային գրադարանին նվիրեց «Հուշարձանները և ինքնությունները Կովկասում. Ղարաբաղը, Նախիջևանը և Ադրբեջանը ժամանակակից աշխարհաքաղաքական հակամարտությունում» (Բրիլ, 2023) անգլերեն հատորը։ 1683թ. Լեյդենում (Հոլանդիա) հիմնադրված Բրիլ հրատարակչության տպագրած ակադեմիական հրատարակության մեջ ներկայացված է ութ ազգերի անվանի գիտնականների 17 ուշագրավ հրապարակում՝ ներկայացված հազվագյուտ լուսանկարներով և քննարկված բոլոր հուշարձանների մանրամասն գույքագրմամբ:

Գիտնականների ուշադրության կենտրոնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դժվար հասանելի լեռնաշխարհը և սերունդների ստեղծած գեղարվեստական ժառանգությունը: Արցախի և Նախիջևանի բազմաթիվ հնագույն և միջնադարյան հուշարձաններ, որոնք դեռևս չեն քանդվել, այսօր լուրջ վտանգված են մշակութային ոչնչացման քաղաքականության պատճառով, որը հաստատվում է ժամանակակից Ադրբեջանի պետության կողմից: Գիրքը շուտով կարող եք կարդալ Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահներում։