Звоните
апр 21, 2025 Новости
Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրի շրջանակներում ապրիլի 18-ին ՀԱԳ Համագործակցության և գրքափոխանակության բաժնի աշխատակիցներ Մայա Հայրապետյանը և Անիցա Գենջյանը այցելեցին Արարատի մարզային գրադարան։
Արարատի մարզային գրադարանը և վեց համայնքային գրադարաններ համալրվեցին 364 միավոր գրականությամբ։ Գրականության նվիրատվությունը նախատեսված էր Համագործակցության և գրքափոխանակության բաժնի տարեկան սուբսիդիայով։
Վեդի համայնքի գրադարանում աշխատակիցների համար անցկացվեց վերապատրաստման դասընթաց՝ «Համայնքային գրադարանների ֆոնդերի էլեկտրոնային հաշվառում և գույքագրում» թեմայով։ Մասնակից գրադարանավարները ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը և պատրաստակամություն հայտնեցին միանալու ֆոնդերի գույքագրման գործընթացին։