Call us

«Հայաստանի ազգային գրարանում մեկնարկեց EIFL-ի տարեկան համաժողովի երրորդ օրը»

Oct 03, 2025 News Events

IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանում շարունակվում է EIFL-ի տարեկան համաժողովը Հոկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային գրարանում կայացավ EIFL-ի տարեկան համաժողովի երկրորդ օրը․ այն կարևոր հնարավորություն տվեց միջազգային գրադարանային և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներին՝ կիսվելու փորձով և անդրադառնալու բաց գիտության ու գիտելիքի հասանելիության հիմնարար թեմաներին։ Օրվա ընթացքում քննարկվեցին մի շարք առանցքային հարցեր․ Հեղինակային իրավունքի պաշտպանություն և կրկնակի հրապարակման իրավունքներ (SPR) – EIFL-ի Հեղինակային իրավունք և գրադարաններ ծրագրի ղեկավար Թերեզա Հակեթը ներկայացրեց հեղինակային իրավունքի պահպանման նոր գործիքները և Սլովենիայի օրինակը, որտեղ SPR-ը ամրագրվել է ազգային օրենսդրության մեջ։

Diamond բաց հասանելի հրատարակումներ – Նեպալի, Սերբիայի և Թանզանիայի ներկայացուցիչները կիսվեցին հաջողված փորձառությամբ՝ ընդգծելով որակի և կայունության ապահովման կարևորությունը։ Նիստում ելույթ ունեցան Միլիցա Շևկուշիչը, Թատյանա Տիմոտիևիչը, Սագարջ Ռաջ Սուբեդին և Փոլ Սամուել Մունեջան։

Persistent Identifiers (PIDs) – Քննարկվեց DOI, ORCID և ROR նույնացուցիչների կիրառման փորձը և դրանց դերը՝ գիտական արդյունքների մատչելիությունն ու ճանաչելիությունը բարձրացնելու գործում։ Խոսնակներ էին Իրինա Կուչման, Գիրմա Ավեկե Դենկայեհուն և Միլիցա Շևկուշիչը։ Բացի հիմնական զեկուցումներից, մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու նաև նորագույն գործիքներ OpenAlex հարթակում, պահոցների մարտահրավերները և արհեստական բանականության կիրառությունը գրադարաններում։ Օրվա ավարտին անցկացվեց հանդիպում հրատարակիչների հետ, որը կարևորեց միջազգային համագործակցությունների խորացման անհրաժեշտությունը։ EIFL-ի համաժողովի երկրորդ օրը ևս մեկ անգամ ընդգծեց գիտելիքի ազատ ու հավասար հասանելիության գաղափարի շուրջ համախմբվածության կարևորությունը։