Call us

Համագործակցություն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ

Nov 28, 2025 News

IMG-0387-1-1

Օրերս Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ներկայացուցչության կցորդ Էլիզ Զահիին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք նախագծեր, որոնք միտված են ամրապնդելու Հայաստանի և ֆրանկոֆոն երկրների մշակութային ու կրթական կապերը։ Նախատեսվում է OIF-ի հետ իրականացնել համատեղ միջոցառումներ, կազմակերպել վերապատրաստման դասընթացներ գրադարանավարների համար, ինչպես նաև իրականացնել նոր մշակութային նախագծեր ու ցուցահանդեսներ։

Քննարկման կարևոր մաս էին կազմում նաև Հայաստանի ազգային գրադարանում, ինչպես նաև մարզային ու համայնքային մի շարք գրադարաններում գործող ֆրանսիական գրականության անկյունները, որոնք մշտապես համալրվում են նոր գրքերով։ Էլիզ Զահին հետաքրքրված էր Ազգային գրադարանի հավաքածուներում պահպանվող ֆրանսիական գրականությամբ և ֆրանկոֆոն մշակութային ժառանգությանը վերաբերող արժեքավոր նյութերով։

Հանդիպումը արդյունավետ համագործակցության կարևոր հիմք է ՝ ուղղված հայաստանյան գրադարանների զարգացմանը և Հայաստան-Ֆրանկոֆոն երկրների հարաբերությունների ամրապնդմանը։