Call us
Mar 04, 2026 Cineclub

Կինոյի մեծ ճամփորդությունը սկսված է... Հայաստանի ազգային գրադարանում այսօր կայացած ֆիլմի ցուցադրությամբ տրվեց «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895-2026» ծրագրի մեկնարկը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը՝ անդրադառնալով արդեն հինգ տարի գործող «Սինե-ակումբ»-ի արդյունավետ գործունեությանը։ Իր խոսքում նա ներկայացրեց նաև հրատարակված «Ֆրանսիական կինո․ Սինե-ակումբ» կատալոգը, որը փաստագրում է ակումբի աշխատանքը և հանդիսատեսին տրամադրում անհրաժեշտ տեղեկություն արդեն ցուցադրված ֆիլմերի մասին։
Ծրագրի հաջողության մասին խոսեց նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի ներկայացուցիչ Ֆատմա Կեբեն՝ կարևորելով կինոյի շուրջ ձևավորված մշակութային համագործակցությունը։
2026 թվականին Սինե-ակումբը ներկայացնում է «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895-2026» ծրագիրը, որի շրջանակում երկխոսության մեջ են մտնում ֆրանսիական համր կինոյի գլուխգործոցներն ու արդի ֆրանսիացի ռեժիսորների կարևոր ձեռքբերումները։ Միևնույն թեմաները, գեղագիտությունն ու քաղաքականությունը՝ 20-21-րդ դարերի արվեստագետների դիտանկյունից, ակներև են դարձնում, թե ինչպես է կինոն ստեղծում իրականություններ և ազդում դրանց ընկալման վրա։ Սինե-ակումբը, որն այս տարի նշում է իր հնգամյակը, Հայաստանում Institut français d'Arménie Ֆրանսիական ինստիտուտի/Ֆրանսիայի դեսպանության, Filmadaran | Ֆիլմադարան ՀԿ-ի և Հայաստանի ազգային գրադարանի համատեղ նախագիծն է։
