ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզ I Մայիս

հնս 16, 2026 Հայաստանեան տասնեակ

p style="text-align:center;"> IMG-0387-1-1

 

Ի՞նչ էին նախընտրում կարդալ հայ ընթերցողները մայիսին Հանրային և համայնքային գրադարաններում սպասարկված գեղարվեստական գրականության մայիս ամսվա վիճակագրական ցուցանիշներով Ռուբեն Եսայանը պահպանել է իր առաջատար դիրքերը։ Նրա գրքերից երեքը ընդգրկված են ամենաշատ սպասարկված գրքերի հնգյակում։ Երկրորդ ամենապահանջարկված հեղինակը Աշոտ Աղաբաբյանն է։ Մայիսյան տասնյակում են նաև Գրիգոր Զոհրապի նովելները, Նիկոլո Մաքիավելլիի «Տիրակալը», Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» վեպը, Ալբեր Կամյուի «Օտարը» և ռուս գրող Աննա Ջեյնի «Երկրպագուն»։ Մայիսյան միացյալ տասնյակում 125 անուն գիրք՝ նախորդ ամիսների համեմատ շուրջ 20 անուն ավելի։

Երևանում նույնպես առաջատար հեղինակը Ռուբեն Եսայանն է իր «Վանականներն ունեն գաղտնիք» և «Թունելից 13կմ հեռավորության վրա» վեպերով։ Երևանի համայնքային գրադարաններում բարձր է եղել նաև Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել աղոթել սիրել», Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները», Աշոտ Աղաբաբյանի «Նմանակը», Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը», Մարկ Լևիի «Իսկ եթե դա ճիշտ է» և այլ գրքերի պահանջարկը։

Հեղինակների ցուցակներում բազմաթիվ գրքերով մշտապես ներկա են հայ դասական գրողները, ինչպես նաև մի շարք արտասահմանյան հեղինակներ՝ Ագաթա Քրիստի, Էրիխ Մարիա Ռեմարկ, Էլիֆ Շաֆաք, Խալեդ Հոսեյնի, որոնց գրականության նկատմամբ ընթերցողական պահանջարկը բոլորովին չի նվազում։ Համաձայն գրադարաններից ստացված վիճակագրության մայիսին Հրաչյա Մանուկյանի «Կամքի ուժը», Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին» և Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» ամենաշատ ընթերցված մոտիվացիոն գրքերն էին։