ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի ազգային գրադարան էր այցելել ամերիկահայ գրականագետ Ռուբինա Փիրումյանը

օգս 23, 2024 Նորություններ-arm Նուիրատուութիւններ

ռբ
 

Հայաստանի ազգային գրադարան էր այցելել ամերիկահայ ճանաչված գրականագետ Ռուբինա Փիրումյանը։ Նա գրադարանի համալրման բաժնում ներկա եղավ իր անձնական գրադարանից Ազգային գրադարանին նվիրած մի քանի հարյուր գրքերի շարքում իր առաքած գրքերի հերթական տուփի բացմանը։

Անվանի գրականագետի գրադարանի շատ գրքեր իրենց տեղն են գտնում Ազգային գրադարանի հավաքածուում։ Գրքերի մի մասն էլ, որը մեր գրադարանում բազմօրինակ է, կփոխանցվի Հայաստանի մարզային և համայնքային գրադարաններին։