Հեռախոսահամար
մյս 12, 2025 Նորութիւններ Պաշտօնական
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հինգ տարի ժամկետով, ձայների բացարձակ մեծամասնությամբ վերընտրվել է ԻՖԼԱ (Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնության) մասնագիտական խորհրդի Ազգային գրադարանների հանձնաժողովի անդամ։
Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնությունը (ԻՖԼԱ/IFLA – International Federation of Library Associations and Institutions) գրադարանային և տեղեկատվական ծառայությունների և դրանցից օգտվողների շահերը ներկայացնող առաջատար միջազգային կարևորագույն կառույց է։ 1996թ.-ից։
Այն հանդիսանում է գրադարանային և տեղեկատվական ոլորտի կանոնակարգերի, հայեցակարգերի, ստանդարտների, ուղեցույցների և չափորոշիչների համակարգող՝ նպաստելով գրադարանային և տեղեկատվական ծառայությունների մատուցման բարելավմանը։ ԻՖԼԱ-ն ներկայացնում է գրադարանային և հարակից ոլորտների ներկայացուցիչների շահերը ողջ աշխարհում։ Հայաստանի ազգային գրադարանը հանդիսանում է ԻՖԼԱ անդամ