ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆրանսիական համր կինոյի վարպետներն Ազգային գրադարանի Մեծ դահլիճում

մրտ 11, 2026 Սինէ-ակումբ

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանի Մեծ դահլիճում կայացավ ֆրանսիական համր կինոյին նվիրված ֆիլմացուցադրությունը։ Երեկոյի առանցքում էր Ժորժ Մելիեսի լեգենդար «Ճանապարհորդություն դեպի լուսին» (1902) ֆիլմը։ Լյումիեր եղբայրների արձակած կայծից հետո նորաստեղծ կինոխցիկը գրավեց բազմաթիվ ստեղծագործողների ուշադրությունը։ Ցուցադրության ընթացքում հանդիսատեսը բացահայտեց ֆրանսիական կինոյի առաջին քայլերը՝ դիտելով 20-րդ դարի սկզբի մի քանի կարճամետրաժ ֆիլմեր՝ Ժորժ Մելիեսի կախարդական «Ճանապարհորդություն դեպի լուսին»-ից մինչև Ալիս Գի-Բլաշեի, Ֆերդինանդ Զեկայի և Ալֆրեդ Մաշանի հետաքրքիր կինոգործերը։

Ցուցադրությունը կազմակերպվել էր Սինե-ակումբի «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895–2026» ծրագրի շրջանակում, որտեղ երկխոսում են ֆրանսիական համր կինոյի գլուխգործոցներն ու արդի ֆրանսիացի ռեժիսորների մեծագույն ձեռքբերումները։ Նույն թեմաները, գեղագիտությունն ու քաղաքական շեշտադրումները, որոնք արտացոլված են 20–21-րդ դարերի արվեստագետների աշխատանքներում, ցույց են տալիս, թե ինչպես է կինոն ստեղծում նոր իրականություններ և ազդում մեր ընկալումների վրա։

Սինե-ակումբը, որն այս տարի նշում է իր գործունեության 5-ամյակը, Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի/Ֆրանսիայի դեսպանության, «Ֆիլմադարան» ՀԿ-ի և Հայաստանի ազգային գրադարանի համատեղ նախագիծն է։