ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Դենիս Ֆոն Մեկ «Չայկովսկին աշխարհի քարտեզին»

ապր 04, 2025 Միջոցառումներ Հանրային դասախօսութիւններ

IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանում մարտի 28-ին հյուրընկալեցինք հայտնի բարերար ու հավաքորդ Դենիս ֆոն Մեկին։ Նա հանդես եկավ «Չայկովսկին աշխարհի քարտեզին» խորագրով հանրային բանախոսությամբ։

Ընտանեկան պատմաբանը, ինչպես Դենիս ֆոն Մեկն է ինքն իրեն անվանում, միջոցառման մասնակիցներին ներկայացրեց իր հիմնադրած «Նադեժդա ֆոն Մեկի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի» գործունեությունը, պատմեց Նադեժդա ֆոն Մեկի և Պյոտր Իլյիչ Չայկովսկու երկարամյա մտերմության մասին, կենսագրական դրվագներ պատմեց ֆոն Մեկերի, Չայկովսկիների, ռազմական գրող, բանաստեղծ, գեներալ-լեյտենանտ Դենիս Դավիդովի և հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ առնչություններից։

Դենիս ֆոն Մեկը նշեց, որ Չայկովսկին 5 անգամ ճամփորդել է Կովկասում, եղել Թիֆլիսում։ Թիֆլիս իր այցելություններից մեկի ժամանակ եղել է հայկական եկեղեցում, որտեղ նրա վրա մեծ տպավորություն են թողել հայկական հոգևոր երաժշտությունը և երգեցողությունը։ Բանախոսը Ազգային գրադարանին նվիրեց իր բարեգործական հիմադրամի և իր կազմած ու խմբագրած գրքերից, որոնք պատմում են ֆոն Մեկ տոհմի, ինչպես նաև մեծ կոմպոզիտորի մասին։