Հեռախոսահամար
մրտ 23, 2025 Նորութիւններ
Այսօր՝ փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն ամբողջ Հայաստանը նշում է նաև Գիրք նվիրելու օրը։ Հայաստանի ազգային գրադարանը ևս, սովորականի պես, գրքատոնին նվիրված մի շարք միջոցառումներ է կազմակերպել, որոնցից մեկն էլ Գրքանիվի ավանդույթն է։
Գրադարանը Գիրք նվիրելու օրվա առթիվ ավանդաբար բազմաթիվ գրքեր է ստանում նվիրատուներից, գրադարանի բարեկամներից, ու ինքն էլ հանդես է գալիս նվիրատուի դերում։
Գրադարանի մուտքի մոտ տեղադրված նվիրատվության Գրքանիվին գրադարանի կողմից առանձնացված բազմաթիվ գիրք-նվերներն այսօր գտան իրենց ընթերցողներին։
Գրքանիվին դրվում են նախորդ տարվա ընթացքում գրադարանին անհատների նվիրաբերած այն գրքերը, որոնցից մենք ավելի քան բավարար թվով օրինակներ ունենք։ Հերթապահ գրադարանավարը տեղում պատասխանում է ընթերցողների հարցերին։ Գրքանիվը կգործի ամբողջ օրվա ընթացքում։