ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Աշխատանքային այց Ստեփանաւանի քաղաքային գրադարան

հնս 27, 2024 Նորություններ-arm

հայրապետյանն

Եթե հիշում եք ամսվա սկզբին Հայաստանի ազգային գրադարանում հյուրընկալվել էին Ստեփանավանի քաղաքային գրադարանի աշխատողները: Անցյալ շաբաթ փոխադարձ այցով Ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը և Գրքի հանրահռչակման բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը գործուղվել էին Լոռու մարզ անհրաժեշտ մեթոդական և խորհրդատվական օգնություն ցույց տալու Ստեփանավանի քաղաքային գրադարանի աշխատակիցներին:

համակարգչի դիմաց

Առաջիկայում Ջինիշյան հիմնադրամի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությամբ գրադարանը նոր համակարգիչներ, գրադարանային կահույք և բարձր պահանջարկ ունեցող գրականություն է ձեռք բերելու: Գրադարանը պատրաստվում է նոր ծրագրերով և նոր մոտեցումներով ներկայանալ իր ընթերցողներին: Համատեղ աշխատանքի երեք օրերի ընթացքում հիմքեր դրվեցին ձևավորելու քաղաքային գրադարանի էլեկտրոնային գրացուցակը: Գրադարանավարները քննարկեցին սոցիալական հարթակներում գրադարանի աշխատանքը և ծրագրերը ավելի նորարար և պրոակտիվ կազմակերպելու ձևերը:

ներսեսհայրապետյան

Ներսես Հայրապետյանը գրադարանի մանուկ ընթերցողների հետ կարդաց և քննարկեց ամերիկացի գրող Շել Սիլվեսթինի «Անձնվեր ծառը» խորիմաստ պատմվածքը, որին մասնակցում էին տարբեր տարիքի երեխաներ: Մեկ այլ հանդիպման ընթացքում գրադարանի հետ հետագա համագործակցության ծրագրեր քննարկվեցին առաջին հայկական մշակութային youtube-յան webtv.am հեռուստաալիքի հիմնադիր, «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի՝ thearmenians.am, հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանի, ինչպես նաև Ստեփանավանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Շիրմազյանի հետ: