Հեռախոսահամար
մրտ 22, 2025 Նորութիւններ
Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի երկրորդ հարկի օղակաձև սրահում հերթական հանրային բանախոսությունն էր, որն այս անգամ նվիրված էր արևմտահայ եղեռնազոհ բանաստեղծ Ռուբեն Սևակի ծննդյան 140-ամյակին։ Բանախոսը գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արթուր Անդրանիկյանն էր։
Անդրադառնալով 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, հղում անելով արևմտահայ հայ լրագրող, պատմաբան, հրապարակագիր Արամ Անտոնյանի «Մեծ Ոճիրը» փաստաթղթերի ժողովածուին, Անդրանիկյանը խոսեց հայ եղեռնազոհ գրողների մասին ընդհանրապես և բնականաբար Ռուբեն Սևակի մասին մասնավորապես։
Բանախոսը չշրջանցեց Ռուբեն Սևակի և գերմանուհի Յաննի Ապելի սիրո պատմությունը, խոսեց Ռուբեն Սևակի մասին Անդրանիկ Ծառուկյանի «Սէրը Եղեռնին Մէջ» և Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» վեպերի մասին։
Ռուբեն Սևակի 140-ամյակի առթիվ գրադարանի սպասարկման բաժինը թամանյանական փոքր ցուցասրահում գրականության ցուցադրություն է կազմակերպել, որը կգործի մինչև փետրվարի վերջ։