Звоните
май 15, 2026 Мероприятия

Թանգարանների գիշեր 2026 ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը հրավիրում է մասնակցելու հետաքրքիր ու ճանաչողական միջոցառման: «ՓՈՔՐ ՏՊԱՐԱՆ. ԳԻՐՔԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԸ» (ստեղծագործական աշխատարան)
Մայիսի 16
Ժամը՝ 15։00
Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու հին տպագրական արվեստին և սեփական ձեռքերով ստեղծելու տպագիր խոսք՝ օգտագործելով հին տպագրական կլիշեներ։ Երեխաները կկազմեն բառեր և նախադասություններ, օրինակ՝ «Գիրքը միավորում է մարդկանց» Յուրաքանչյուր մասնակից իր տպած թերթիկը կվերցնի որպես հիշարժան հուշանվեր՝ իր հետ տանելով ոչ միայն ստեղծագործական աշխատանքի արդյունքը, այլև գրքի ու տպագրության պատմության հետ անմիջական շփման փորձը։ Այս յուրահատուկ աշխատարանը փոքրիկներին հնարավորություն կտա բացահայտելու, թե ինչպես է գիրքը դարեր շարունակ միավորել մարդկանց, երկրներն ու մշակույթները։
Հայաստանի ազգային գրադարան
Գրատպության թանգարան
Տերյան 72
Մուտքը՝ ազատ
Լրացուցիչ հարցերի դեպքում՝ 091 623513
