Звоните
май 15, 2026 Мероприятия

Թանգարանների միջազգային օր 2026 ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը ներկայացնում է «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԳԻՐՔԸ» խորագրով միջոցառում։ (Կոմիտաս և հայ երգահանների ստեղծագործություններ) Միջոցառմանը մասնակցելու են ԿԱՊԿՈւ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաներ և երիտասարդներ, ովքեր իրենց երաժշտական կատարումներով կհաստատեն, որ երաժշտությունն ու գիրքը կարող են միավորել մարդկանց՝ դառնալով ներառման, հաղորդակցության և մշակութային կապի կարևոր կամուրջներ։
Կհնչեն Կոմիտասի, Ռուբեն Հախվերդյանի և հայ այլ հեղինակների ստեղծագործություններ, փոքրիկ երաժշտական էտյուդներ, որոնք կլցնեն թանգարանական միջավայրը ջերմությամբ ու ստեղծագործական շնչով։ Հատուկ խորհրդանշական պահ կդառնա նաև հայկական թռչնատառ «Ա»-ի պարային ներկայացումը։ Այս գեղեցիկ նախաձեռնությունը ևս մեկ անգամ կհաստատի, որ մշակույթը՝ լինի գիրք, թե երաժշտություն, միավորում է մարդկանց։
Մայիսի 18
Ժամը՝ 11։00
Հայաստանի ազգային գրադարան
Գրատպության թանգարան Տերյան 72 Մուտքը՝ ազատ Լրացուցիչ հարցերի դեպքում՝ 091 623513
