НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

ՀԱԳ-ը համալրվել է ավստրալահայ գիտնական, ցեղասպանագետ Արա Քեթիբյանի ուսումնասիրությունների հատորներով

июн 25, 2024 Новости Пожертвование

grqerr
 

Օրերս Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է ավստրալահայ գիտնական, ցեղասպանագետ Արա Քեթիբյանի «The Assyrian Genocide», «Orphans of Genocide», և «The Genocide of the Ottoman Greeks» ուսումնասիրությունների հատորներով։

Արա Քեթիբյանը ճանաչված ցեղասպանագետ է։ Նրա վերջին տարիների գործունեությունն ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասպանության և հայկական հարցի ուսումնասիրությանը, որը նա կատարել է ամերիկյան Washington Times, New York Times, Los Angeles Times, Chicago Tribune հեղինակավոր թերթերի հոդվածների ուսումնասիրությամբ։ Արա Քեթիբյանը Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանըի հետ միասին ամերիկյան մամուլի անդրադարձերն ու հրապարակումներն ամբողջացրել են «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում», «Վաշինգտոն փոստի 1890-1922 թթ հրապարակումները» 10 հատորներից բաղկացած անգլերեն ժողովածուում:

Հայաստանի ազգային գրադարանը հավաքում և ձևավորում է հայերեն և օտար լեզուներով աշխարհում լույս տեսած հայագիտական գրքերը անկախ դրանց հրատարակման վայրից։ Մեր նպատակն է հայագիտական ուսումնասիրությունների համար գրադարանում ստեղծել լավագույն պայմանները։