Звоните

Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնը անվանակոչվել է Վարդան Գրիգորյանի անվամբ

ноя 21, 2023 Новости

 

newsevents (12)
 

Ամերիկյան մամուլը գրում է, որ Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնն անվանակոչվել է մեր հայրենակից ամերիկահայ պատմաբան, «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի համահիմնադիր Վարդան Գրիգորյանի անվամբ։ Վարդան Գրիգորյանը մեծապես նպաստել է Նյու Յորքի հանրային գրադարանի վերականգնմանն ու վերածննդին։ Նա գրադարանի նախագահն էր 1981-1989 թվականներին։ Գրիգորյանի ղեկավարությամբ գրադարանը համաշխարհային ճանաչման կրթական հաստատություն դարձավ։ 
Հումանիտար հետազոտությունների կենտրոնը բաղկացած է չորս ընդհանուր ուսումնական դասասենյակներից և երկու անվանական սրահներից։ Կենտրոնն ունի նաև այլ ծրագրային տարածքներ հետազոտական միջոցառումների համար, որոնց ընթացքում լայնորեն կիրառվում են գրադարանի հավաքածուները, և որոնք ընդգծում են հետազոտությունների համար գրադարանում ստեղծված հնարավորությունները: «Վարդան Գրեգորյան» կենտրոնը գիտաշխատողներին առաջարկում է աշխատասենյակներ, կրթաթոշակներ և ուսումնական սենյակի հասանելիություն հետազոտողների և գրողների համար, որոնց աշխատանքը կշահի գրադարանի հավաքածուների ինտենսիվ օգտագործումից: 
1990-ականների դժվար տարիներին նա անձնապես և թե որպես Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ազգային, ՀՀ ԳԱԱ հիմնարար և ԵՊՀ գրադարաններին։ «Կարնեգի» հիմնադրամի աջակցությամբ և Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի մասնակցությամբ 2002 թվականին Երևանում Հարավային Կովկասի երեք երկրների գրադարանային աշխատողների գիտաժողով անցկացվեց։ Վարդան Գրիգորյանի անունն է կրում Դիլիջանի միջազգային դպրոցի գրադարանը։