НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ-150 I հանրային դասախոսություն

мар 12, 2026 Новости

IMG-0387-1-1

Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում փետրվարի 25-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա հայ անվանի լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գրականության ցուցադրություն և հանրային դասախոսություն։ Բանախոս՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բգթ, դոցենտ Ջեմմա Բառնասյան։

Իր գիտական գործունեության ընթացքում Ջեմմա Բառնասյանը մասնակցել է 18 միջազգային և 20-ից ավելի հանրապետական գիտաժողովների։ Լինելով լեզվաբան-բարբառագետ՝ ունի մենագրություն և գիտական հանդեսներում հրատարակված 40-ից ավելի հոդված։

Հանդիպումն իրականացվում է ՀԱԳ Ընդհանուր ընթերցասրահի աշխատակազմի նախաձեռնությամբ։ Նախատեսված է ուսանողների, աշակերտների, բանասերների, լեզվաբանների, ընթերցասերների և այլոց համար։ Հայաստանի ազգային գրադարան, Տերյան 72, թամանյանական մասնաշենք, 2-րդ հարկ, օղակաձև սրահ Մուտքը՝ ազատ