НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Книжная карта Армении | август

окт 16, 2024 Новости Книжная карта Армении

օգոստոս ռուսերեն 2024

 

Հայաստանի հանրային գրադարաններում ամենաշատ ընթերցված գեղարվեստական գրքերի օգոստոսյան ցուցակներում 67 հեղինակների 109 գիրք է նշված։

Առաջատար եռյակում Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»-ն է, Րաֆֆու «Խենթը» և Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» նշանավոր դետեկտիվ վեպը։ Թոփ տասնյակում Վախթանգ Անանյանի, Սերո Խանզադյանի, Մուրացանի, Րաֆֆու և Վահան Թոթովենցի գրքերն են, որոնք դպրոցականները կարդացել են ամառային արձակուրդի շրջանում։ Գաղտնիք չէ, որ ներկայումս հանրային գրադարանների ընթերցողների բացարձակ մեծամասնությունը կազմում են դպրոցական և ուսանողական տարիքի ընթերցողները։ Ուստի հենց նրանք են ձևավորում գրադարանային ընթերցանության քարտեզը։

Ամենաշատ սպասարկված գրքերի մեջ ևս երկու հեղինակ կա (Դանթե Ալիգերի «Աստվածային կատակերգություն», Աշոտ Աղաբաբյան «Ռեզիդենտը»), որոնք տասնյակում տեղ են գտել շնորհիվ երևանյան ընթերցողների նախապատվության։ Օգոստոսյան ընթերցանության ցուցակներում ընթերցողների սիրած հեղինակների կողքին նոր անուններ են ավելացել (Էլենա Ֆերանտե, Մայք Օմեր, Ֆրեդրիկ Բաքման, Քոլին Հուվեր, Քրիս Յուան)։ Տեսնենք, թե սեպտեմբերին ամառվանից դեպի աշուն անցումը ինչ փոփոխություններ կթելադրի գրադարանային սպասարկման վիճակագիրներին։