НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Միջոցառումներ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում

мар 23, 2025 Новости

newsevents (3)-2
 
 

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվեն «Ֆրանսիա-Հայաստան. դիվանագիտական և միջմշակութային փոխառնչություններ» միջազգային գիտաժողովը, ֆրանսիական ֆիլմերի և գրականության ցուցադրություններ, այլ միջոցառումներ։

Մարտի 6-ին գրադարանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակը մեկնարկեց «Ֆրանսիական գեղարվեստական գրականության հայերեն թարգմանությունները» խորագրով թեմատիկ ցուցադրությամբ։ Գրադարանի Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը, ներկայացնելով ցուցադրությունը, խոսեց ֆրանսիացի գրողներից, ցուցադրված գրքերից, Մխիթարյան միաբանների թարգմանություններից, Ճանիկ Արամյանի, Մկրտիչ Փորթուգալյանի, Շուշիի տպարանների գործունեության մասին։

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 20-ը։ Շտապեք տեսնելու թեմատիկ գրականության ցուցադրությունը, որի շրջանակում ներկայացված են բացառիկ ցուցանմուշներ, մասնավորապես, Ոսկան Երևանցու՝ Լյուդովիկոս 14-րդին ուղղված նամակի կրկնօրինակը, բրայլյան գրերով Գի դը Մոպասանի և Ալբեր Կամյուի գրքերը և այլն։ Ցուցադրված են դասական գրողների հին և նոր հրատարակություններ, ժամանակակից հեղինակների գրքեր, նաև՝ մատենաշարերով։