НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ՝ ԱԶԳԱՅԻՆՈՒՄ I ԱՐԱՐ երգչախումբ

мар 12, 2026 Новости

IMG-0387-1-1

Եղիշե Չարենցի ծննդյան օրվա առթիվ Հայաստանի ազգային գրադարանի և «ԱՐԱՐ» երգչախմբի համագործակցությամբ գրադարանում կներկայացվի երգչախմբի «Ձայնադարանը»։ Այս նախաձեռնությունը «ԱՐԱՐ» երգչախմբի գաղափարներից մեկն է, որի նպատակն է ընթերցողներին հնարավորություն տալ ունկնդրելու Եղիշե Չարենցի պոեզիայի հիման վրա ստեղծված խմբերգերը՝ երգչախմբի կատարմամբ։ Ձայնադարանում ընդգրկված են Տիգրան Մանսուրյանի «Աշնանային», «Ես իմ անուշ Հայաստանի», Արեգ Լուսինյանի «Բոլորը քեզ» ստեղծագործությունները։

Ծրագիրը շարունակական է․ հետագայում «Ձայնադարանը» կհամալրվի նաև հայ այլ հեղինակների՝ Պարույր Սևակի, Վահան Տերյանի և այլոց ստեղծագործությունների հիման վրա ստեղծված խմբերգերով։ Մարտի 13-ին, ժամը 17։30-ին սիրով սպասում ենք Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում՝ մասնակցելու ՁԱՅՆԱԴԱՐԱՆԻ մեկնարկին։

Հայաստանի ազգային գրադարան Թամանյանական մասնաշենք Մեծ ցուցասրահ Մուտք՝ ազատ։ Հեռ. ՝ 033 623513