НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Բրեսոնի լավագույն ֆիլմերից մեկը

май 21, 2025 Новости Киноклуб

IMG-0387-1-1

 

Բրեսոնի լավագույն ֆիլմերից մեկը «Գրպանահատը» Ռոբեր Բրեսոնի մեղմ, միաժամանակ խիստ ֆիլմն է՝ մարդու մենակության, մեղքի և ներքին ճեղքվածքի մասին։ Դոստոևսկու «Ոճիր և պատիժը» վեպի ազատ մեկնաբանությամբ՝ գլխավոր հերոսը՝ Միշելը, մարդասպան չէ, այլ գրպանահատ, սակայն նրա հանցագործությունները նույնպես բխում են հոգեբանական խորը մղումներից։ Բրեսոնի ձեռագիրն այստեղ առավելագույնս մինիմալիստական է։ Դիալոգների փոխարեն՝ ձեռքի շարժումներ, դերասանական խաղի փոխարեն՝ մեխանիկական վարքագիծ։ Ֆիլմը դիտողին թողնում է դիտորդի դերում՝ առանց հույզերի ուղղակի ներգրավման։

«Գրպանահատը» Բրեսոնի ֆիլմագրության ամենախիստ ու խտացված գործերից է, որտեղ հանցագործությունը դառնում է փիլիսոփայական խնդիր, իսկ շարժումը՝ լեզու։