Call us
Dec 12, 2025 Events Literary meetings

Հայաստանի ազգային գրադարանում «Խորհուրդ են տալիս հրատարակիչները» շարքի հերթական հանդիպումը Արևիկ Հրատարակչություն Arevik Publishing հետ էր։ Հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը ներկայացրեց հրատարակչության ընթացիկ գործունեությունը, նորաբաց Արևիկ Գրատուն Arevik Bookstore ծրագրերը և վերջին հրատարակությունները, որոնք այսօր մեծ հետաքրքրություն են վայելում։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի մարզերի և Երևանի համայնքային մի շարք գրադարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև ընթերցողներ։
Նոր գրքեր և թարմացված շարքեր
«Երևակայության կղզի» շարքը համալրվել է գերմանահայ մանկավարժ Ռուզաննա Դանիելյանի երեք նոր հեքիաթներով․
«Ռուպին՝ հարյուրերորդ ոչխարը»-պատմություն մանկական վախերի հաղթահարման մասին։
«Կորժետա Բլու. Փոքրիկ հապալասադդմիկը»-բազմազանության, հանդուրժողականության և ինքնությունը սիրելու մասին։
«Ծեր արագիլ Փաուլուսն ու նրա առաքելությունը»-ընտանիքի արժեքի մասին հուզիչ պատմություն։
Սոնա Աբգարյանի «Պառվի ուլերը»-ժամանակակից քաղաքային ֆենթզի, որտեղ իրականությունն ու հորինվածքը միահյուսված են ազատության, արդարության և մարդկային հարաբերությունների շուրջ գաղափարներով։ Նկարազարդումներ և տեքստը միասին կառուցում են պատմության ամբողջ ուժը։ «Ամպիկը, որ չէր կարողանում անձրևել»-փոքրիկ ամպիկի պատմություն, որը կորցրել էր իր սիրելի ընկերոջը և դժվարանում էր կյանքի իր կարևոր առաքելությունը՝ անձրևել։ Գիրքը պատմում է կորուստը հաղթահարելու, նոր ընկերություններ գտնելու և կյանքի ուրախությունը վերագտնելու մասին։
Նույն շարքի ջերմ պատմություններից է նաև «Շոկոլադե պապաիկը», որը ցուցադրում է, թե ինչպես փոքրիկ և սովորական բաները՝ շոկոլադը, նվերը, կամ անսպասելի արկածները կարող են դառնալ մեծ ընկերության և երևակայության աղբյուր։ «Տարեմուտի Խաղերի ՄԵԾ Գիրքը»-վերջին հրատարակությունն է, ամենաթարմը, ընտանեկան ձմեռային ժամերը ջերմացնելու համար՝ տոնական խաղերով ու հետաքրքիր հանձնարարություններով, որոնք միավորում են ընտանիքի բոլոր անդամներին։ «Փոքրիկ ճամփորդները» շարքը համալրվել է նոր քաղաքներով՝ 🇪🇸 Բարսելոնա, 🇬🇧 Լոնդոն, ինչպես նաև շարքի սիրելի՝ 🇮🇹 Հռոմը և 🇫🇷 Փարիզը։ Գրքերը պատմություններ ու խաղեր են պարունակում, որոնք օգնում են երեխաներին ճանաչել տարբեր քաղաքաների մշակույթներ և ինչու ոչ՝ օգնական են ճանապարհորդությունների ժամանակ։ «Փոքրիկ Կոկո Շանելը»-պատմություն Կոկո Շանելի մանկության և երազանքին հավատարիմ մնալու մասին, որը կարող է փոխել ընթերցողի աշխարհը։«Սերմիկը» գիրքը պատմում է կյանքի ամբողջ ընթացքի մասին՝ սերմիկ լինելուց մինչև սերմիկներ տալը։ Տեքստի յուրահատուկ ոճն ու գեղեցիկ պատկերները միասին զարգացնում են երեխաների լեզվամտածողությունն ու երևակայությունը, բացելով նրանց նոր աշխարհներ և հեռանկարներ։ «Անձնվեր ծառը»-գիրք, որը սովորեցնում է երեխային սիրել։ Սկսվում է ծնողի ու զավակի սիրուց, ապա անցնում բնության և մարդու միջև անշահախնդիր սիրո, նվիրելու և դրանից բերկրանք ապրելու կարևոր պատմություններ
Մեծ պահանջարկ ունեցող գրքեր Հրատարակչության ղեկավարը նշեց, որ ընթերցողների շրջանում մեծ տարածում ունեն՝ երաժշտական ձայնագրքերը՝ «Իմ առաջին մեղեդիները» շարքը (Վիվալդի, Մոցարտ, Կոմիտաս, Արամ Խաչատրյան), ճանաչողական գրքեր՝ «Հայաստանը ափի մեջ», «Դրոշներ», «Իմ գործիքների պայուսակը», հայտնի ֆանտաստիկ և արկածային թարգմանություններ՝ «Նարնիայի քրոնիկոններ», «Միսս Փերեգրինի յուրահատուկ երեխաների տունը» և այլն... Հանդիպման ավարտին մասնակիցներին հանձնվեցին «Արևիկ» հրատարակչության ամանորյա հուշանվեր-գրքերից օրինակներ։
