Call us

Հոկտեմբերի 7-ին նշվում է «Գրադարանավարի օրը»

Oct 16, 2024 News

հոկտեմբերի 7.գրադարանավարի օր
 

2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեր երկրում հոկտեմբերի 7-ին նշվում է «Գրադարանավարի օրը»:

Գրադարանների և գրադարանավարների օրը տարբեր անվանումներով (գրադարանի օր, գրադարանավարի օր, ընթերցողի օր, գրադարանային շաբաթ և այլն) նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ընթերցողների համար գրադարանավարի օրը առիթ է այցելելու գրադարան, երախտիքի խոսք ասելու գրադարանավարներին իրենց կրթության և մասնագիտական աճի մեջ նրանց ունեցած ներդրումի համար։

Բոլոր գրադարանների նման այսօր Հայաստանի ազգային գրադարանում նույնպես տոնական մթնոլորտ է։ Կեսօրից առաջ տեղի կունենա տարվա լավագույն գրադարանավարների պարգևատրման արարողություն, գնահատման խոսք, ելույթներ և գեղարվեստական կատարումներ կլինեն: