Call us
Այս պահին Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մեծ դահլիճում ընթանում է ՀԱԳ հիմնադրման 105-ամյակին նվիրված «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովի «Հայկական ժառանգության պահպանություն և հանրահռչակում» խորագրով նիստի երկրորդ հատվածը։
Նիստի գլխավոր խոսնակները և նրանց թեմաները. Ասատրյան Աննա, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, (Հայաստան), «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի արվեստաբանական գիտական գրադարանի հավաքածուի պատմությունից» Հայրիյան Լուսինե, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (Հայաստան), «Մուշի և պատմազգագրական հարակից շրջանների ժողովրդագրական ժառանգությունը Գեղամ Տեր-Կարապետյանի դիտակետում» Խաչատրյան Մարգարիտա, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ (Հայաստան), «Համաստեղի գրական ժառանգությունը Հայաստանի ազգային գրադարանում (գրքեր և մամուլ)» Մկրտչյան Դոնարա, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան (ՌԴ) «Սանկտ Պետերբուրգի հայ տպագիր ժառանգության պահպանություն և հանրահռչակում» Ֆիշենկճեան Անի, ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտ (Հայաստան) «Գեղարդ» սուրիահայ տարեգիրքի պատմալեզուագիտական արժեւորումը» Մելյան Քրիստինե, Հայաստանի ազգային գրադարան (Հայաստան), «Հունաստանում հրատարակված հայ մամուլի դերն ու նշանակությունը» Թումասյան Ռուգաննա, Հայաստանի ազգային գրադարան (Հայաստան) «Իրանի հայ մամուլը»։
#heritage2024 #nlaconference2024