Call us

Գաբրիել Սունդուկյանի 200

Aug 28, 2025 News

IMG-0387-1-1

 

Սեպտեմբերի 4-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի հայ թատրոնի դասական Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակին նվիրված գրականության բացառիկ ցուցադրություն։ Ցուցադրության կներկայացվեն Ազգային գրադարանի հարուստ ֆոնդերից ընտրված գրեթե ողջ գրական ժառանգությունը՝ սկսած 1860-ականներից մինչև մեր օրերը։

Գաբրիել Սունդուկյանի ստեղծագործական ուղին և նրա գրական ժառանգության կարևորությունը կներկայացնի գրականագետ, բգթ, դոցենտ, խմբագիր և լրագրող Անի Փաշայանը։ Դրամատուրգի թատերական ժառանգության մասին կխոսի արվեստագիտության թեկնածու, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժնի վարիչ Նաիրա Շահվալադյանը։

Ցուցահանդեսի համակարգող և պատասխանատու՝ Հայաստանի ազգային գրադարանի Ընդհանուր ընթերցասրահի աշխատակազմ։ Հայաստանի ազգային գրադարան Տերյան 72 Թամանյանական մասնաշենք, մեծ ցուցասրահ Մուտքը՝ ազատ։ Հեռ.՝ 033 62 35 13